You are viewing [info]reporter_arm's journal

Previous 10

May. 14th, 2012

ԱԺ 2012

Էս էլ նոր ԱԺ-ի պատկերը

ԱԺ 2012

Խոշորացեք կուսակցություններ, կյանքը կարճ է (UPDATED)

UPDATED*

2012-ի ԱԺ ընտրությունների արդյունքներից մեկն էլ մի շարք կուսակցությունների լուծարումն է լինելու:

Կուսակցությունների մասին օրենքի 6-րդ գլխի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն.

Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել Ազգային ժողովի վերջին երկու ընտրություններին, կամ դրանցից որեւէ մեկում նրա ընտրական ցուցակն ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն։


Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած ՀԴԿ-ն, օրինակ, մասնակցել է 2007 եւ 2012թթ. ընտրություններին ու ստեցել է
2007թ.- 0.3%  ձայն
2012թ.- 0.37% ձայն

Սպասենք լուծարումների եւ ոչ միայն ՀԴԿ-ի լուծարմանը:
Վերաձեւակերպելով Մարկեսին՝ Խոշորացե՛ք կուսակցություններ, կյանքը կարճ է

*
Պարզվում է՝ 2012-ի փետրվարին կուսակցությունների մասին օրենքը փոխել են ու նշածս կետը ուժը կորցրել է... ափսոս, ասեմ ձեզ, ափսոս..

Ու մեկ է՝ խոշորացե՛ք կուսակցություննր

Apr. 29th, 2012

reporteram

Ցանցային բիզնես՝ ընտրություններ

2012-ի ընտրությունները լրիվ ցանցային բիզնես են՝ օրիֆլեյմանման օծանելիքի վաճառքի կամ աղանդների տարածման նման։

Կան կուսակցություններ, որոնք ունեն իջեցված գումարներ ամեն մի թաղամասի համար։

X կամ Y կուսակցության համար աշխատողը ստանում է, ասենք ամեն մի ձայնի համար 15 հազար դրամ ու պետք է աշխատի ձայներ ապահովել՝ վճարելով 5-10 հազար դրամ։ Ինչքան շատ քվեարկող հավաքագրեց օրիֆլեյմ վաճառեց, աղանդի մեջ մարդ ներքաշեց   այնքան շատ եկամուտ կունենա։ 

Ու ցանցային բիզնեսը առաջ են տանում ոնց կարողանում են՝ տուն այցելելով, զանգելով, ծանոթ-բարեկամ-խնամիով... 

Apr. 28th, 2012

Embed-ի մասին

Փաստորեն LJ-ում Գուգլ ֆյուժիոն տեյբլ իմբեդ չեղավ… Ես էլ տեղադրեցի tumblr-ումս :)

Apr. 9th, 2012

TVad

Քարոզարշավի ռեֆլեքսիա

Մի քանի տող գրեմ յազվություն անեմ Խորհրդարանական ընտրությունների մեկնարկած քարոզարշավի անվճար եթերից

ԲՀԿ. տպավորություն կար, որ սպորտսմենները, ըմբիշները եւ այլն, հենց ԲՀԿ-ի, ոչ թե Հայաստանի դրոշի տակ են տարբեր առաջնությունների գնում։ Ու, ընդհանրապես, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական օղակների ֆոնին քաղաքական քարոզչության հոլովակու՞մ... կարծեմ ՄՕԿ-ի օրենքները արգելում են օլիմպիական շարժումը քաղաքականությանը խառնել

ՀՅԴ. Հատուկ ջավախահայերի մասին խոսեցին…քարտեզում էլ կարծես Հայաստանից բացի Վրաստանում գտնվող Ջավախքի տարածքը ուրվագծվեց։ 

ՀԴԿ. Արամ Գ. Սարգսյանը դիմում է ընտրողներին սեղանի հետեւից, իր աթոռից, պաշտոնական դիրքից...  նոմենկլատուրայի լավագույն ավանդույթներով

ՀՀԿ. ոնց որ թե էլի «Շարմն» է հա՞ ...ֆուտբոլիստների կադրերը օգտագործելը գեշ էր, Թոխատյանի ձայնը՝ խորհրդանշական, հոլովակը, որտեղ բժիշկը պատմում էր, թե ոնց է հավատը անպտուղ զույգերին օգնում, բազմանշանակ...

«Ժառանգություն». Ռուբեն Հախվերդյանով, Հարութ Փամփուկչյանով ու Գագիկ Գինոսյանով «Սարերի քամին» իհարկե լավ է, բայց առաջին կադրում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջքով ընտրողին ու երազկոտ հայացքով Արարատին !!!! Էդ հո մտածել էր պետք 


Apr. 2nd, 2012

10 տարի է «Ա1+»-ը եթերում չէ

Ես աշխատել եմ «Ա1+»-ում: Ու էսօր մի հոդված գրեցի media.am-ի համար, որը երեւի ավելի շատ բլոգփոսթ էր:

Ես երեւի լրագրող չէի լինի, եթե չլիներ «Ա1+»-ը։
Tags: , ,

Jan. 24th, 2012

Ընտանեկան երկվությունը սոցիալական ցանցերում

Չէի շփվել, ծանոթ չէի Օդնոկլասնիկի հայկական հատվածի էթիկական առանձնահատկություններին: Դեպի Facebook Odnoklassnik-ից նկատվող միգրացիային զուգահեռ էտ շերտը բացվում է ինձ համար: 

Պարզվում է, որոշ չգրված սոցիալականցանցային էթիկական նորմերով, եթե հայ ամուսնացած կինը սոցիալական ցանցում է

ա. պրոֆայլի նկարում նա պետք է ամուսնու հետ լինի
բ. յուզերնեյմը պետք է լինի հետեւյալ կառուցվածքով. [կնոջ անուն] [ամուսնու անուն] [ազգանուն] (ամուսնու եւ կնոջ անունները տեղերով կարող են փոխվել)

Էսպիսի շերտեր ու բացահայտումներ.....

Nov. 16th, 2011

Շարունակելով Սամվելին. հրապարակում եմ «Հրապարակ»-ի մեկնաբանությունները

Սամվել Մարտիրոսյանն այսօր հրապարակեց «Հրապարակ»-ի էջի մեկնաբանությունները, որոնց համար փաստաբան Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում:

Վերցնելով էստաֆետը, ես էլ եմ հրապարակում նույն մեկնաբանությունները (նաեւ իմ էքսպորտած wp-ում): Տեսնենք, թե քանի նոր դատական հայց կունենանք:

  • Artak

    hetaqrqir
    e vor es pastabaniky ardar dataqnnutyun e akynkalum ir hamar….
    hetaqrqir e vcharel e arden “ardar” dataqnnutyan hamar? joxovurd shat
    shatern en sra qashvacy u mi or es amen inchy jri eres er elnelu…

  • Anahit

    ցավ
    եմ ապրում հենց մենակ նրա համար որ նման … էլ են փաստաբան համարվում… ինքս
    լինելով փաստաբան պետք է նախ և առաջ ասեմ որ նա պարտավոր էր տեղյակ պահել
    իրեն դիմած քաղաքացիներին, որ Եվրոպական դատարան գործերը ընդունվում են
    հայերենով և անգլերենի իմացության կարիք չկա: իսկ սա իհարկե չի ասել, բացի
    այդ նա շատ հանգիստ կարող էր ճշտել թե ինչ ընթացքում է գործը, որը իմ
    համոզմամբ նա արել է բայց թաքցրել է իր պաշտպանյալներից… ստորագույն արաք,
    եթե ինքը ագահ չլիներ գումարը պետք է վերադարձներ, իսկ ինչ վերաբերվում է
    սեմինար պարապմունք և նման ողորմելի ստերին, ավելի լավ է նման
    ցնդաբանությունների փոխարեն ներողություն խնդրի իր բոլոր վերևում կարծիքներ
    գրած նախկին պաշտպանյալներից, գումարները վերադարձնի ու հրապարակավ ուտի
    իր փաստաբանական արտոնագիրը

  • Iskuhi

    Es
    uxaki zarmanum em te mardik vonc en vstahum nman …nerin, menak ir
    artaqin tesqy bavakan e vor dran gorc chvstahes. Anglereni imacutyan
    kexc Imige en stexcum irenc hamar u joxovrdin xapum. Hayastani IBR
    hajoxak pastabanneri 99 tokosy hamagorcakcum en voch pakas … u
    kasharaker Datavorneri het. Voch mi vchir aranc kasharqi chi kayacvum u
    bolory giten dra masin ev joxovurdy ev ishxanutyuny. Hargeli
    pastabannern el minchev gorcin canotanaly parzum en te ayd gorci hamar
    mardik inchqan en patrastvum vcharel, heto nor gnum en datavori het
    “Xosalu”. Ete meky ka um datakan harcy ays tarberakov chi lucvel tox
    barcradzayni vor grancenq karmir grqum.

  • Garik

    es
    andur lakot pastaban kochecyaly voch ajl inch e ete voch stahak u
    staxos. mer gorcov nuyn scenarov skzbic paymanagir knqec 150000 i heto
    verjum 600000 i hascrec u yndameny porcec harcy datavori het
    mijordutyamb lucel. aysinqn asec pox tveq datavori het paymanavorvel em,
    ba ed depqum inchu einq iran edqan pox talis vor mi hat el datavori het
    paymanavorum er…. heto asum en korupcian datarannerum vortexic a
    sksvum, ay senc mardkayin nkaragir chunecox vijvacq pastabanneric

  • Sahak

    Artur
    Grigoryani patcharov hyusisayin poxotayum korcercinq boxoqarkelu
    iravunqy zut ira boxoqy ushacnelu patcharov… heto parzvec ed poxi dimac a
    arel, inchqan jamanak pntrum ei vor satkacnem shan pes… baci dranic
    inch aylandak varqagic uni ed arden pastabanneri palaty tox porci
    kargavorel, nman pastabannerin senc pashtpanelov Sahakyan Rubiky iran a
    vorakazrkum u yndhanrapes pastabanutyan instituty

Tags: ,

Oct. 14th, 2011

Ֆուտբոլ. վերլուծենք ու պատրաստվենք

Իռլանդիայի հետ խաղից առաջ գրել էի, որ ֆուտբոլային վերլուծությունների պակաս կա մեդիայում: Ու հիմա էլ կարծում եմ, որ պետք է սկսենք խոսել ոչ միան Չիմարսելու Գոնսալեսի, այլեւ իռլանդացիների հետ մեր հավաքականի խաղի մասին:

Հասկանում եմ, որ Վարդան Մինասյանը խաղի օրը չխոսեց, բայց կարծում եմ արդեն ժամանակն է նրան լսելու:

Ես Իռլանդիայի հետ խաղի հետ կապված քանի նկատառում ունեմ.
  • Եդիգարյանի փոխարեն մեկնարկայինում Մալաքյանն էր: Մարզիչը փոխել էր հաղթող կազմը: Իհարկե, ինքն ավելի տեղյակ է: Գուցե իռլանդացիների ուժեղ եզրերը հաշվի անելով որոշել էր Մալաքայանին ընտրել կազմում: Բայց ստացվեց այնպես, որ Բերեզովսկու կամիր քարտի առիթը հենց այն էր, որ Մալաքյանը կորցրեց գնդակը: Իմ կարծիքով Մալաքյանը պատրաստ չէր ազգային հավաքականի մեկնարկային կազմում լինել:
  • Մեր դարպասին երկրորդ գոլի համար գլխավոր պատասխանատուն թերեւս անփորձ դարպասապահն է, բայց մեղքի մեծ բաժին ունի Գեւորգ Ղազարյանը, ով մեր տուգանայինի մոտ կորցրեց գնդակը: Գեւորգը դեռ աճելու շաաատ տեղ ունի:
  • Իմ կարծիքով մեր հավաքականի ամենաուժեղ ֆուտբոլիստներն ու ընտրական հրաշալի փուլի հերոսներն են Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Կառլեն ՞Մկրտչյանը: Այս երեքը միջազգային կարգի բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Կուզեի ցուցակս հաջորդ ընտրական փուլում աճեր ու համալրվեր նույն Մալաքյանով կամ Գեւորգ Ղազարյանով, օրինակ:
  • Բերեզովսկուն եւ Սարգիս Հովսեփյանին փոխարինողներ գտնելու խնդիրը ավելի ու ավելի ակտուալ է դառնում:
Ու ընդհանուր մեկ բան, որի մասին վերջին օրերին շատ են խոսում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականին սկսել են հավատալ ու հարգել: Ես հավատացել եմ էս օրերի ոգեւորությանը տարիներ շարունակ՝ մերոնց խաղերին գնալով, այս տարածքում գրառումներ անելով, կուրիլկաներում եւ նյուսրումերում մերոնց խաղի դրական կողմերի մասին խոսելով: Ու հիմա իրոք #justproud :)




Sep. 27th, 2011

Հայի կյանքով արարող Ալիկ Սարգսյանն, ինչպես նաեւ Էրեբունի շրջանի թագավոր Մհեր Սեդրակյան

Ամեն հայի սրտում դու լույս,
Ամեն մարդի կյանքի դու հույս,
Աչքս հառած Մասիս սարին,
Երգս ասեմ քեզ... Ալիկ Հանճարին,

«Առավոտ»-ի հայտարարությունների էջից

«Առավոտ»-ի վերջին էջում վճարովի հայտարարությունների տեղ կա: Սեպտեմբերի 27-ի համաորում իրար տակ երկու ձոն կա այնտեղ: Մեկը՝ Մհեր Սեդրակյանին, մյուսը՝ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

From Aravot-anons-fun

From Aravot-anons-fun



Սքանված նկարներից բացի տեղադրում եմ մի քանի մեջբերում:
Արմենուհի Ժուդեքսի Յազիչյանս, ցանկանալով իմ խորին շնորհակալական խոսքերը հղել մեր Էրեբունի շրջանի թագավոր Մհեր Սեդրակյանին...
Մեր հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սերգեյի Սարգսյանը այն միակներից է, որ ապրում է ազգի հոգսերով, իր երկրի առաջատեղը գտնվելու փառքով...
Մեծ պատիվ քեզ, հայի կյանքով ապրող եւ արարող մարդ՝ Ալիկ Սարգսյան:

Ուղղորդման համար շնորհակալություն Ermenrich-ին:

Previous 10

May 2012

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com